Sky Italy. Կավանին համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ
Սպորտ
«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ:
26-ամյա ուրուգվայցին տեղափոխության դեպքում կկնքի 5 տարվա պայմանագիր և մրցաշրջանում կվաստակի 8 մլն եվրո. տեղեկացնում է Sky Italy-ն:
Գործարքը, հնարավոր է, ավարտվի մոտակա ժամերի ընթացքում: Իտալական ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց ցանկանում է ստանալ 70 մլն եվրո, քանի որ տոկոսներ պետք է վճարի «Պալերմոյին»:
ՊՍԺ-ն առաջարկում է 60-62 մլն գումարած բոնուսներ՝ Կավանիի հաջող ելույթների դեպքում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում