Ձմերուկը ձեռքին տղամարդը թալանել է «Վրաստանի բանկ»-ը
Վրաստան
Հուլիսի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կողոպտել են «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղը. գրում է newsgeorgia-ն: Հանցագործությունը կատարել է ձեռքին ձմերուկ բռնած անհայտ քաղաքացի:
Տղամարդը բանկ էր մտել առավոտյան` ձեռքին մեկ ձմերուկ: Ինչպես գրում է գործակալությունը, նա մտել էր բանկ և գումար թալանել: Այնուհետև կողոպտիչը, ում դեմքը փակ է եղել, անհետացել է դեպքի վայրից` բանկում թողնելով իր ձմերուկը: Զինված է եղել արդյոք տղամարդը կամ սպառնացել է որևէ մեկին, չի հստակեցվում: Բանկի կառավարչի խոսքերով` կողոպտվել է ոչ մեծ գումար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան