Այսօր դերասան Բաբկեն Ներսիսյանի ծննդյան օրն է
Գիտություն և Մշակույթ
Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917թ. հուլիսի 5-ին, Թիֆլիսում: Ծնողները` Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, ովքեր հետագայում հաստատվել են Թիֆլիսում:
1933թ. սկսել է դերասանական ուղին Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնում: Ստեղծագործական կյանքը շարունակել է նախ Թբիլիսիի հայկական, ապա, Վ.Աճեմյանի հրավերով, 1956թ. Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, մինչև կյանքի վերջ:
1957-ից նկարահանվել է հայկական կինոյում: 1961թ. արժանացել է ՀԽՍՀ, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Թատրոնում խաղացել է «Պեպո», «Քաոս», «Արա Գեղեցիկ», «Մեկ տանիքի տակ», «Գործ» և այլ ներկայացումներում, կերտել է դերեր «Սարոյան եղբայրներ», «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը», «Հյուսիսային ծիածան» ֆիլմերում:
Մահացել է 1986-ի փետրվարի 14-ին, Երևանում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)