Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը հաղթանակներ տարան Իսպանիայի Բարսելոն քաղաքում սկսված օփենի առաջին տուրում:
Միքայել Հակոբովը Վիլյանդիում
Ֆինլանդահայ միջազգային վարպետ Միքայել Հակոբովը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացվող Իլմար Ռաուդի 47-րդ հուշամրցաշարում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ գլխավորում է աղյուսակը:
Հայ շախմատիստները Աբու Դաբիում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 3,5, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ 3 միավոր:
Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Զախար Եֆիմենկոն (Ուկրաինա). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում