Հերմինե Ստեփանյանի դստեր առաջին լուսանկարը
Այլ
Հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի դստեր՝ Մարիայի լույս աշխարհ գալու մասին esyes.am-ն իր ընթերցողներին պատմել է: Հերմինեի ամուսինը՝ լուսանկարիչ Արմեն Աղայանը, արդեն ներկայացրել է դստեր առաջին լուսանկարները:

Մեզ հետ զրույցում հաղորդավարուհին նշեց, որ չնայած նրա, որ աղջիկն ընդամենը 23 օրական է, արդեն հասցրել է ներկա գտնվել մայրիկի նկարահանումներից մեկին:
«Աղջիկս արդեն հասցրել է ինձ հետ նկարահանման հրապարակում լինել, ոչ աշխատանքս կարող եմ թողնել, ոչ էլ իրեն, այդ պատճառով ինձ հետ տարա: Երբ տաղավար մտա, բոլորը զարմացել էին, բայց ինքն ամբողջ ընթացքում իրեն շատ լավ պահեց: Իմ աշխատանքային առօրյան այնպիսին է, որ ընթացքում կարողանում եմ նաև իրենով զբաղվել»,-հավելեց հաղորդավարուհի մայրիկը:

Հերմինեն մեզ հետ նաև խոսեց իր մայրական զգացողությունների մասին: «Դեռ ամեն ինչ այնքան անսովոր է, ամբողջ օրս փոխվել է, մեկ-մեկ դեռ մոռանում եմ, որ բալիկ ունեմ»,- կատակելով ասաց հեռուստահաղորդավարուհին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան