Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետի ավտոմեքենան
Հայկական Մամուլ
Նախորդ գիշեր, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:
Թերթի տեղեկություններով, հենց Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները եւ այլն:
Փորձերը երեկ' կապվել պարոն Մակարյանի հետ, ապարդյուն անցան: Հեռախոսազանգերին չէր պատասխանում նաեւ մարզի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը: Ոստիկանության լրատվականից հաստատեցին դեպքը եւ ասացին, որ հարուցված է քրգործ, կատարվում է նախաքննություն:
Մանրամասները' «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը