Հովիկ Աբրահամյանը «դզվել» է նախագահի հետ
Հայկական Մամուլ
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը բավականին դրական է արտահայտվել Սյունիքի մարզպետի թեկնածու Վահե Հակոբյանի մասին, ասել է՝ գիտի, որ նա լավ է աշխատելու: Հաջորդ հարցը վերաբերել է Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:
Ըստ ԳՄ ծերերի`Սերժ Սարգսյանը հիմնականում կրկնել է այն մտքերը, որոնք ասել էր նախագահականի քննարկման ժամանակ, սակայն համեմատաբար մեղմ տոնով: Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետվության ժամանակ ԱԺ-ում ՀՀԿ պահվածքին, Սերժ Սարգսյանը որեւէ մեկի անունը չի առանձնացրել, խոսել է ընդհանուր:
Ներկաների աչքից չի վրիպել, որ, չնայած նախագահականից արգելել էին Հովիկ Աբրահամյանին մեկնել Ուկրաինա, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի եւ նրա հարաբերություններն առաջվա պես նորմալ են. նրանք, ըստ մեր աղբյուրների, մինչ նիստը հանդիպել, իրավիճակը քննարկել են, եւ «Հովիկ Աբրահամյանին հաջողվել է «դզվել» նախագահի հետ՝ տեղեկացրին մեզ:
Մանրամասները`«Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը