Պատահար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կա զոհ (լուսանկարներ)
Արտակարգ Պատահար
Հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ' Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր' 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ' 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև' Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին և հանձնլ «1-03» ծառայության աշխատակիցներին. իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան