«Ռեալը» «Ռեալ Սոսյեդադին» կվճարի 30 մլն
Սպորտ
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին հաջորդ մրցաշրջանը կսկսի «Արքայական ակումբում». տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ռեալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 30 մլն եվրո և 5 տարվա պայմանագիր կկնքի:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ կողմերն արդեն համաձայնության են եկել, մնացել է միայն ընդհանուր հայտարարի գալ տրանսֆերային գումարի վճարման ժամկետների հարցի շուրջ: «Սոսյեդադը» ցանկանում է գումարը ստանալ միանգամից այն դեպքում, եթե մադրիդյան կողմը միանգամից վճարել չի ցանկանում:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում