Յուրգեն Կլոպը ստացավ իր հայ աստղին. Bild
Սպորտ
Գերմանական Bild պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչները համաձայնության են եկել Դոնեցկի «Շախտյորի» հետ հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ:
Պարբերականը գրում է. «Յուրգեն Կլոպը ստացավ իր հայ աստղին: Նա կլինի Գյոտցեին արժանի փոխարինող»:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Մխիթարյանը դորտմունդցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ պայմանագիրը կկնքվի 3 տարի ժամկետով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում