Վրեժ Կիրակոսյանը «Славянcкий базар»-ում կներկայացնի Հայաստանը
Հասարակություն
Հուլիսի 12-15–ը Վիտեբսկում տեղի կունենա «Славянкий базар» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի «X factor» հեռուստանախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Նրան այնտեղ կուղեկցի Արկադի Շուշանյանը:
«Ժյուրիի կազմում Ռոբերտ Ամիրխանյանն էր լինելու, սակայն երեկ տեղեկացա մշակույթի նախարարությունից, որ վերջին պահին Ռոբերտ Ամիրխանյանը հրաժարվել է և մեկնելու է Գերմանիա։ Այս տարի առանց մեր ժյուրիի կլինենք, բայց ոչինչ։ Ինձ հետ պետք է մեկներ նաև Նադեժդա Սարգսյանը՝ որպես ղեկավար, բայց առողջական վիճակի պատճառով չի կարող գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վրեժ Կիրակոսյանը:
Հայտնեցին, որ այս հեղինակավոր մրցույթին այս տարի մասնակցում է 21 երկիր, մասնակցում են ԱՊՀ բոլոր երկրները: Ժյուրին բաղկացած է 11 հոգուց։ Ռուսաստանը ևս ներկայացնում է հայազգի երգչուհի Ռաիսա Մովսիսյանը։
«Մեր մասնակիցը հրաշալի հնարավորություն ունի լավագույն մրցանակով հետ վերադառնալ այնտեղից։ Չեմ ուզում թերագնահատել որևէ կատարողի, բայց համոզված եղե՛ք, որ մերը լավագույն է»,- վստահեցնում է Արկադի Շուշանյանը։
Երգչի խոսքով՝ անհանգստություն մի փոքր կա, բայց բեմում ինքը հաղթահարում է այդ անհանգստությունը, տրամադրվածությունը շատ լավ է, բացի այդ, նրա համար կարևորը պրոֆեսիոնալների գնահատականն է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան