Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող 36-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Նրանք ինն առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող 33-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցում է 428 շախմատիստ:
Հայ շախմատիստները Համաշխարհային օփենում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից' գրոսմայստերներ Փարիմարյան Նեգիից (Հնդկաստան), Ռեյ Ռոբսոնից և Ալեքսանդր Ֆիշբեյնից (ԱՄՆ):
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 1 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 79 շախմատիստ:
Միքայել Հակոբովը Վիլյանդիում
Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացվող Իլմար Ռաուդի 47-րդ հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցում է 70 շախմատիստ, տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում