Սերն ու սեքսը երկարաձգում են երիտասարդությունը. գիտնականներ
Այլ
Էդինբուրգի թագավորական հոսպիտալի հոգեբանության հարցերով մասնագետների կողմից անցկացված երկարատև ուսումնասիրությունները բացահայտել են, որ երիտասարդության գաղտնիքը կանոնավոր սեքսի մեջ է: Սիրահարված մարդիկ, ովքեր կարող են նաև գլուխ գովել կանոնավոր սեռական կյանք ունենալու հարցում, միջինում 7 տարով ավելի երիտասարդ են երևում նրանցից, որոնց կյանքում սեր չկա: Հետազոտություններն ամենատերբեր տարիքի հազարավոր կանանց և տղամարդկանց շրջանում անցկացվել են 10 տարի շարունակ. գրում է Russia Today-ը:
Արդյունքում պարզվել է, որ հետազոտության այն մասնակիցները, ովքեր երջանիկ են իրենց հարաբերություններում, սեր են ապրում և զգում են զուգընկերոջ աջակցությունը, ինչպես նաև կանոնավոր սեքսով են զբաղվում, 5-7 տարի երիտասարդ տեսք են ունենում։ Գաղտնիքը հաճույքի հորմոնի՝ էնդոֆրինի մեջ է, որի արտադրությանը խթանում է սեքսը: Այն նաև օգնում է լիցքաթափվել և ազատվել տագնապներից:
Վիճակագրության համաձայն՝ իրար սիրող զույգերի մոտ մեծ է երիտասարդությունը երկարաձգելու հնարավորությունը, քանի որ նրանք սեքսով զբաղվում են շաբաթական 3 անգամ:
Սակայն նշենք, որ այս ուսումնասիրություններին շատ լուրջ հակասում են համանման հետազոտությւոնները Ճապոնիայում, որտեղ բացահայտվել է, որ ամուսնական զույգերը սեքսով զբաղվում են ամսվա ընթացքում ամենաշատը 2 անգամ: Իսկ կեսից ավելին էլ առհասարակ ապրում է առանց ինտիմ կյանքի: 40-59 տարեկան տղամարդկանց 60%-ը Ճապոնիայում նշել էր, որ երբեք սեքսով չի զբաղվում իր կնոջ հետ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան