Ադանը հեռացավ «Ռեալից»
Սպորտ
«Արքայական ակումբը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի 26-ամյա դարպասապահ Անտոնիո Ադանի հետ. տեղեկացնում է Football Espana-ն:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում էր միայն եկող տարի: Սակայն դարպասապահը խնդրել է ակումբի ղեկավարությանը թույլ տալ իրեն հեռանալ այլ ակումբ:
Ամենայն հավանականությամբ, Ադանը կտեղափոխվի «Էլչե»:
2012/13թթ. մրցաշրջանում ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 3 խաղ և բաց թողել 4 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում