«Հանգիստ վե՛ր ընգի, մարդուդ տակը մտնելուց լավ էր, չէ՞». գինեկոլոգը՝ ծննդկանին
Հասարակություն
Վերջերս ՄԱՄՈՒԼ.am-ի լրագրողն այցելել էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան, որտեղ, ի թիվս այլ խնդիրների, բնակիչները բողոքում էին հատկապես անվճար ծննդօգնության մասին օրենքի նոր փոփոխություններից:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Մայրաքաղաքների բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից կարող են օգտվել միայն Երևանում գրանցված կամ Երևանում հղիության ինը ամսվա ընթացքում հետազոտություն անցած կանայք, իսկ մարզային գրանցում ունեցողները դրա համար պետք է վճարեն 107 հազար դրամ:
Բնակիչները դժգոհում են, որ իրենց տարածաշրջանի՝ Բերդ քաղաքի ծննդատանը չկա ոչ որակյալ մասնագետ, ո՛չ էլ համապատասխան սարքավորում ու սպասարկում: «Ձեր թազա օրենքով մեր ծննդկաններին ու երեխաներին մահվան եք դատապարտում, ո՛չ նորմալ բժիշկ կա, ո՛չ մի հատ ժամանակակից սարքավորում,-բորբոքված պատմում է տիկին Սեդան, ով զգուշացավ իր մասին ավելի ստույգ տեղեկություններ տալ,- հարսների, աղջիկների տեր եմ, վաղը մյուս օր իմանան՝ երեխեքիս գլուխը կուտեն...Հա, հավատացեք, սրանք մարդակերներ են, ձեռները
ընկնես՝ ամեն ինչ կանեն...»:
Մի քանի տարի առաջ Բերդի ծննդատանը տղա ունեցած Ռուզաննան պատմում է, որ ծննդաբերության ժամանակ իր հետ շատ դաժան ու անմարդկային են վարվել. «Երբ ես ցավերից գալարվում էի, գինեկոլոգ համարվող Արմեն Գալստյանը խփում էր ազդրերիս ու բղավում. հանգիստ վեր ընգի, մարդուդ տակը մտնելուց լավ էր չէ՞»:
Դրանից հետո էլ ես կհամարձակվե՞մ երկրորդ երեխան ունենալ նույն բժշկի մոտ»: «Մեր ծննդատանը անգամ անեսթեզիոլոգ ու թթվածնի սարքավորում չկա, ես առաջին երեխայիս կորցրեցի, քանի որ պոլիկլինիկայի անգրագետ բժիշկները ինձ հղիներին արգելված դեղեր էին նշանակել, ու պտղի մոտ առաջ էր եկել «գայլի մռութ» հիվանդություն, երկրորդ երեխաս էլ մահացավ ծնվելուց հետո`թթվածնային քաղցից, քանի որ ծննդատանը թթվածնային ապարատ չճարվեց, ու դրանից հետո ինձ դարձյալ ստիպում են գնա՞լ նույն հիվանդանոց, երբեք, ավելի լավ է երեխա չունենամ»,- ասում է 28-ամյա Սուսանը:
Շարունակությունն՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան