«Երևան Ջուր»-ը 280 տուն է ջրազրկել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 6-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում հավաքվել են 200-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ «Երևան Ջուր» ընկերությունը հայտնի հեքիաթի 7-գլխանի հրեշի նման մոտ 280 տուն ջրազրկել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, Գյուղացիները «Երևան Ջուր» ընկերությունից ծանուցում են ստացել, որտեղ գրված է. «Սույնով ծանուցում ենք, որ ձեր ջրամատակարարման միացումը կատարված է Կոմիտասի փողոցով անցնող հին ջրագծից, որը գտնվում է խիստ քայքայված վիճակում և կարող է վթարների և ջրի որակի վատթարացման պատճառ հանդիսանալ»: Ծանուցման մեջ նաև տեղեկացվում է, որ «Ձեր ջրամատակարարումն ապահովող հին ջրագիծը կջրազրկվի սույն ծանուցման պատշաճ առաքման օրվանից 10 օր հետո», ինչպես նաև խոստացել են, որ կարճ ժամանակում դարն ապրած ջրագծերը կփոխարինվեն նորով: Սակայն անցել է բավական ժամանակ, «սայլը տեղից չի շարժվում»:
Շարունակությունն՝ այստեղ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան