Վարդավառի ծիսակարգ և ջրօրհնեք՝ Էրեբունի վարչական շրջանում (ֆոտո)
Հայաստան
Էրեբունի վարչական շրջանում Վարդավառի տոնախմբությունը ծիսական արարողությամբ և ջրօրհնեքով էր ուղեկցվում։ Վարդավառ էր Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում, բակերում։
Վաղ առավոտից երեխաները վարչական շրջանի աշխատակազմի կողմից ստացել են առատ ջուր և բազմաթիվ դույլեր. այստեղ ևս փողոցներով ու բակերով շրջում էին ջրցան մեքենաները և ջուր հասցնում տոնի մասնակիցներին։
Էրեբունի վարչական շրջանի Մանկական զբոսայգում ջրօրհնեքի արարողությունից հետո Ուրախ վարդավառը շարունակվել է համերգային ծրագրով։
Տոնախմբության մասնակիցներն ունկնդրել ու դիտել են ազգագրական և ժողովրդական երգեր ու պարեր, տիկնիկային ներկայացումներ, դհոլահարների համույթի կատարումները: Երեխաներին զվարճացնելու են եկել նաև սիրված հեքիաթների հերոսները:
Վարչական շրջանի մանկական այգում ցուցադրվել են նաև վարչական շրջանի տաղանդաշատ երեխաների ձեռագործ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից