Էմմին, Արամ Mp3-ը, Նուռը, Սահակյանցները և ուրիշներ Սիրահարների այգում նշել են Վարդավառը (ֆոտո)
Այլ
Այսօր քաղաքի միակ վայրը, որտեղ մեծ ու փոքր թրջվել են բացառապես իրենց կամքով, Սիրահարների այգին էր: Հենց այստեղ է անցկացվել դիզայներ Արա Ասլանյանի և «MAROG Marketing»-ի կազմակերպած «Վարդավառ 2013» միջոցառումը, որի մուտքը եղել է առանց ջրով լի դույլերի:

Միջոցառման թիրախում եղել են լուսանկարիչներ Դավիթ Գալստյանի, Վահան Ստեփանյանի, Արմեն Աղայանի, Արտաշես Մարտիրոսյանի եւ Առնոս Մարտիրոսյանի “տաղավարները”, որտեղ նրանք բոլոր ցանկացողներին լուսանկարել են ամենատարբեր իրավիճակներում' ջրով լի փուչիկի տակ, վարդի թերթիկներով լի արհեստական լճակում կամ էլ, օրինակ, փոքրիկ ջրվեժի տակ:):

Նշենք, որ խոստացվածի պես, ժամանակ առ ժամանակ ֆոտոխցիկն իրենց ձեռքն են վերցրել ու պրոֆեսիոնալներին փոխարինել են սիրված ու հանրահայտ մարդիկ, որոնց թվում' Էմմին, Արամ Mp3-ը, Նուռը, Եգոր Գլումովը, Վահան Արծրունին, Դավիթ Սահակյանցը եւ ուրիշներ:

Դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռին այնքան է դուր եկել նախաձեռնությունը, որ BRAVO.am-ի հետ զրույցում խրախուսել է Արա Ասլանյանին ամեն տարի կազմակերպել այս միջոցառումը.“Նոր է, կրեատիվ ու պոզիտիվ: Շարունակական բնույթ կրելու դեպքում ես պատրաստ եմ ամեն տարի այս օրերին լինել Հայաստանում' հատուկ այս տոնին մասնակցելու նպատակով:)”:

Շարունակությունն՝ այստեղ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան