Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Ավետարանում նա հանդես է բերել ընդգծված կոթողային մտածողություն. Մոմիկ

Գիտություն և Մշակույթ

Մոմիկ Վարդպետը XIII դ. վերջի-XIV դ. 1-ին կեսի հայ մանրանկարիչ է, քանդակագործ, ճարտարապետ։ Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։ Ստեղծագործել է Վայոց ձորում, Օրբելյան իշխանական տան տիրույթներում (հովանավորն է եղել Սյունիքի միտրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը), վաղ շրջանում՝ հավանաբար նաև Կիլիկիայում։ Մոմիկի մանրանկարներից մեզ են հասել երեք վավերական և մեկ անստորագիր ձեռագիր։ Մեկը գտնվում է Վիեննայի Մխիթարյանների գրապահոցում, երեք Ավետարանները՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Մոմիկը առաջին անգամ որպես ծաղկող հիշատակվում է Կիլիկիայամ Կեռան թագուհու պատվերով ստեղծված 1283—84-ի Ավետարանում։ Եղել է Վայոց ձորի Թանատ-Գլաձորի վանքի գրչատան ղեկավարներից։ Մոմիկի արվեստին բնորոշ է հոգեբանական խորությունը, կատարման վարպետությունը։ 1292-ի Ավետարանում նա հանդես է բերել ընդգծված կոթողային մտածողություն։ Կանխամտածված խախտելով ճարտարապետական ֆոնի և ֆիգուրների համեմատական մասշտաբները, առավել արտահայտչականաթյամբ է օժտել պատկերները, ընդգծել ծավալայնությունը։ Ստեփանոս Օրբելյանի պատվերով ստեղծված 1302—04-ի Ավետարանում ակնառու է ձևերի մանրամասն դրվագավորումը, ֆիգուրների նրբին մշակումը։ Նկարաթերթի Փոքր չափերը (ձեռագրի չափերն են՝ 12X8,7 սմ) կարծես չեն մտահոգել նկարչին, ընդհակառակը՝ առաջադրել են կերպավորման նոր խնդիրներ. «Համբարձում» պատկերում փոքրիկ էջի վրա տեղավորված են 17 ֆիգուր, արտահայտիչ դեմքերով, էքսպրեսով, երբեմն նույնիսկ արտակարգ դինամիկ։ Մնալով պատկերագրական տիպերի թելադրած պարտադիր սխեմաների սահմաններում՝ Մոմիկը ֆիգուրների տեղադրման, նրանց շարժումների հարցերում հանդես է բերել ագատ մոտեցում։ Մոմիկի արվեստի պատկերագրությունը իր արմատներով հարում է վաղ քրիստոնեական տիպերին, դրանով իսկ հանդիսանալով հայկական հնամենի ավանդույթների կրողը XIII դ. վերջի–XIV դ. սկզբի մանրանկարչության մեջ։ Միաժամանակ նրան օտար չէին ժամանակակից առաջավոր պալեոլոգյան արվեստի սկզբունքները, ըստ երևույթին, միջնորդավորված կիլիկյան մանրանկարչությամբ։
1305–06-ին Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակը հավերժացնող խաչքար, իսկ 1308-ին մեկ այլ խաչքար՝ Թամթա խաթունի հանձնարարությամբ։ Մեծ վարպետությամբ կերտված այդ խաչքարը (այժմ գտնվում է Էջմիածնում) աչքի է ընկնում իր ներդաշնակ համաչափություններով ու զարդաձևերի նրբագեղ, երկպլանային կերտվածքով։ Խաչքարի վերին մասը գրավող «Դեիսուս» կոմպոզիցիան ներկայացնող կերպարները արտակարգ գեղանի Են, ունեն խիստ ուժեղ ելուստ և կարծես նախորդում են տարիներ հետո Նորավանքում կերտված քանդակներին։ Այս շրջանում է, որ նրա աչքերը հիվանդացել են, ու թեև մի ձեռագրի հիշատակարանում նա գրել է, որ «սակաւ ամաց» աչքերը լավացել են, սակայն Փաստ է, որ Մոմիկը այլևս չի վերադարձել մանրանկարչությանը, ամբողջովին կլանվելով քանդակով և ճարտարապետությամբ։ Նրա ճարտարապետական առաջին վավերական գործը վերասլաց համաչափություններով, դարչնագույն տուֆից կերտված Արենիի կենտրոնագմբեթ եկեղեցին է (1321)։ Այստեղ Մոմիկը հրաժարվել է արմատական ավանդատներից՝ գմբեթակիր կամարները հենելով մույթերին։ Եկեղեցու ներսակողմում, առագաստների վրա քանդակված են ավետարանիչների խորհրդանշանները, իսկ արևմտյան մուտքի ճակատակալ քարի շքեղ, ծաղկահյուս ֆոնի վրա՝ Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Հուշարձանի արտաքին ճակատների սլացիկ, հարթային մշակմանը համահնչուն է Աստվածամոր պատկերաքանդակի նույնպիսի հարթային մշակումը, մինչդեռ ավետարանիչների խորհրդանշանների քանդակները, հատկապես նրբորեն մշակված հրեշտակի պատկերաքանդակը, ունեն առավել ցայտուն ռելիեֆ։ Այս պատկերաքանդակներում որոշակի է աղերսը հայկական մանրանկարչությանը բնորոշ ընդհանրացված ձևերի հետ։ 1321-ի երկրաշարժից հետո վերակառուցվել է Օրբելյանների տոհմային հոգևոր կենտրոնի՝ Նորավանքի զավթի ստալակտիտավոր գմբեթը, արևմտյան պատը, ավելացվել է նոր շքամուտք և դռան ու լուսամուտի ճակատակալ քարերի վրա քանդակվել են Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին և Հայր Աստվածը՝ ձեռքին Ադամի գլուխը։ Որոշակի հիմքեր կան այս ամենը վերագրելու Մոմիկին։ Այստեղ արվեստագետը խուսափել է կանոնիկ հանրահայտ սյուժեներից, մի մոտեցում, որ առկա է նրա ինչպես մանրանկարչական, այնպես էլ քանդակագործական և ճարտարապետական աշխատանքներում։ Օրբելյան Բուրթել իշխանը Մոմիկին է հանձնարարել Նորավանքում երկհարկ դամբարան եկեղեցու կառուցումը։ Թեև չեն պահպանվել նրա հեղինակությունը հաստատող վկայություններ, սակայն հուշարձանի ձևերի վերլուծությունը տարակույս չի թողնում այս հարցում։ ճիշտ է, հուշարձանը ավարտվել է 1339-ին (Մոմիկը մահացել է 1333-ին), սակայն դա պետք է բացատրել ճոխ, արտակարգ հարուստ հարդարանքը իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակով։ Պատահական չէ նաև, որ ըստ պահպանված ավանդության, հատկապես Մոմիկին է վերագրվում այս հոյակերտ կառույցի շինարարությունը։ Նորավանքի այս եկեղեցին ճարտարապետի վերջին գործը եղավ։ Այն առանձնանում է կառուցողական արտակարգ միասնականությամբ, ծավալային ձևերի ու առանձին համամասնությունների մշակման ասպարեզում ակնհայտորեն զգացվում է մեծ վարպետի հմուտ ձեռքը։

Մոմիկի գործունեության մեջ զարմանալի կերպով միահյուսվել են ավանդականությունն ու վառ անհատականությունը, և ինչպես ամեն մի մեծ վարպետ, նա չի սահմանափակվել մի ժանրի սահմաններում։ Նա ստեղծել էր իր ինքնատիպ գեղարվեստական դպրոցը, որտեղ սերտ համագործակցության մեջ աշխատում էին բազմաթիվ տաղանդավոր վարպետներ՝ մանրանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ, և այդ դպրոցի շրջանակներում է, որ ստեղծվել են Վայոց ձորի XIV դ. 1-ին կեսի բազմաթիվ հոյակերտ հուշարձաններ։ Մոմիկը մահացել է Նորավանքում, ուր նրա հիշատակին խաչքար է կանգնեցված։

Աղբյուրը` findarmenia.com

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված