Ովքեր էին մասնակցում Արամ Mp3-ի «If I Tried»-ի շնորհանդեսին (ֆոտո)
Այլ
bravo.am-ի փոխանցմամբ` Արամ Mp3-ն «Վիտամին» ակումբում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «If I Tried» երգի հիման վրա: Շնորհանդեսին վիտամինցիներից բացի, ներկա են եղել Նուռը, Նաիրա Գյուրջինյանը, Իվետա Մուկուչյանը, Արթուր Իսպիրյանը, Միշոն եւ ուրիշներ:

Իվետա Մուկուչյանը եւ Արամ Mp3-ն
«If I Tried»-ի երաժշտության հեղինակը հենց Արամ Mp3-ն է, խոսքերինը` Գարիկ Պապոյանը, գործիքավորումն արել է Սերժոն, որը հեղինակել է նաեւ հումորիստ-երգչի «Shine» երգի երաժշտությունը: «Չնայած` առաջինը «Shine»-ը ներկայացրինք հանրությանը, բայց ինձ համար հենց սա է առաջինը, իսկ ստեղծման վրա ավելի երկար եմ աշխատել», -BRAVO.am-ին ասել է նա:
Արամը նշել է նաեւ, որ երգի տեսահոլովակն արդեն մեկ ամիս է` պատրաստ էր, սակայն որոշված էր թողարկել աշնանը. «Բայց չկարողացա այդքան սպասել ու որոշեցի ավելի վաղ կիսվել երգով ու տեսահոլովակով:)»:

Սերժ Գաբյանը, Արամ Mp3-ը եւ Սերժոն
«If I Tried»-ի ռեժիսոր Սերժ Գաբյանի փոխանցմամբ` տեսահոլովակը նկարահանվել է նույն վայրում, որտեղ էլ շնորհանդեսն են կազմակերպել. «Չնայած` մեկ գիշերվա ընթացքում ենք իրականացրել, բայց գաղափարի վրա բավական երկար ենք աշխատել»:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան