Կազան 2013. Հենրիկ Մոկոյանը կիսաեզրափակիչում է
Սպորտ
Կազանի 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ:
Քառորդ եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0-3 հաշվով պարտության է մատնել Կորեայի ներկայացուցիչ Օհ Բյունգվուկին: Կիսաեզրափակիչում Մոկոյանը կպայքարի ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովի հետ:
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան երեքշաբթի օրը, իսկ հաղթողի անունը պարզ կլինի հուլիսի 10-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում