«Բարսան» «Յունայթեդին» Ռունիի փոխարեն առաջարկում է Վիլյային և Ալկանտարային
Սպորտ
«Բարսելոնան» հետաքրքրված է Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիի ծառայություններով:
Կատալոնյան ակումը Ռունիին ձեռք բերելու գործարքում պատրաստ է ընդգրկել Տիագո Ալկանտարային և Դավիդ Վիլյային. տեղեկացնում է Sport.es-ը:
«Բարսան» գնահատում է իր խաղացողներին 26 մլն եվրո, իսկ Ռունիի տրանսֆերn արժե 30 մլն: Կատալոնացիները դեռևս պաշտոնական առաջարկ չեն արել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ալկանտարան «Յունայթեդի» հետ 5 տարվա պայմանագիր կկնքի: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչը՝ Մոյեսը, հայտարարել էր, որ Ռունին կշարունակի ելույթները «Յունայթեդում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում