Մրցաշրջանին շատ լավ ենք պատրաստվել. Կարլեն Մկրտչյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Կարլեն Մկրտչյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Մրցաշրջանի ավարտից հետո ես անմիջպես չգնացի արձակուրդի: Մեկնեցի Հայստան, որտեղ հավաքականի կազմում երկու խաղ անցկացրեցի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, որից հետո հանգստի համար 10 օր ունեի: Նոր մրցաշրջանին մոտենում ենք լավ մարզավիճակով: Ավստրիայի ուսումնամարզական հավաքի ժամանակ, կարծում եմ, բոլորս լավ աշխատանք կատարեցինք, շատ լավ պատրաստվեցինք մրցաշրջանին: Այժմ մտածելու ենք միայն առաջնության մասին: Գիտեմ, որ առաջիկա մրցակցին՝ «Մետալիստին», մեր թիմը չի հաղթել 8 տարի: «Մետալիստը» ուժեղ ակումբ և ֆուտբոլիստներ ունի: Սակայն ֆուտբոլը նրանով է գեղեցիկ, որ նման վիճակագրությունը երբեմն ոչինչ չի նշանակում: Նույնիսկ ամենաուժեղ ակումբները՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակի, երբեմն պարտվում են:
«Մետալիստի» նման թիմի դեմ պետք է խաղալ ողջ 90 րոպեն: Ամենակարևորը՝ ինքդ վստահ լինես, որ կհաղթես նրանց»,- նշել է Մկրտչյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում