Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Գրիգորյանի հաջողությունը Աբու Դաբիում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի և Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ:
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր:
Հայ շախմատիստները Համաշխարհային օփենում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 4 միավոր:
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր: Նրանք չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր և ինն առաջատարներից ետ է մնում մեկ միավորով. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում