Սաակաշվիլին դեմ է արտահայտվել ֆուտբոլային հանդիպմանը ռուս պատգամավորների ներկայությանը
Վրաստան
Նախօրեին Վրաստանում Թբիլիսիի և Մոսկվայի «Դինամո» ակումբների միջև ֆուտբոլային հանդիպման ավարտին «Դինամո-արենա» մարզադաշտի դիմաց «Ազատ գոտի» երիտասարդական շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել ֆուտբոլի երկրպագու ռուս խորհրդարանականների՝ Վրաստան ժամանելու դեմ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ակցիայի 3 մասնակիցներ ձերբակալվել են:
Այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով նշել է, որ ինքն անձամբ ողջունում է և դրական է գնահատում ռուս զբոսաշրջիկների և մարզիկների` Վրաստան գալու հանգամանքը: Միաժամանակ, Սաակաշվիլին քննադատել է Վրաստանի ոստիկանության և սահմանապահների գործողությունները, որոնք թույլ են տվել ռուսական պետդումայի պատգամավորների մուտքը Վրաստան: Սաակաշվիլին նաև կոչ է արել ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ կալանավորված 3 ակտիվիստներին:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան