Դորտմունդում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը կկրկնապատկվի. փորձագետ
Սպորտ
«Շալկեում», «Դույբուրգում» և «Բոխումում» հանդես եկած ուկրաինացի Վլադիմիր Լյուտիյը segodnya.ua-ին տված հարցազրույցում նշել է, որ Հենրիկ Մխիթարյանը համարժեք փոխարինող կլինի Մարիո Գյոտցեին: Բացի այդ, փորձագետի կարծիքով` Մխիթարյանի տրասնֆերային գինը Դորտմունդում կկրկնապատկվի:
«Մխիթարյանը Գյոտցեին համարժեք փոխարինող կլինի: Խաղով, կրեատիվությամբ և արագությամբ նրանք նման են միմյանց: Բնականաբար, Հենրիկին մի քանի ամիս կպահանջվի նոր կյանքին, մարզչական մոտեցմանը հարմարվելու համար: Սակայն նա այնքան պրոֆեսիոնալ է, որ ամեն ինչ նրա մոտ կստացվի: Հնարավոր է, որ նա նույնիսկ գերազանցի Գյոտցեին, քանի որ Մարիոն այդքան գոլահար չէ, որքան Մխիթարյանը: Չի բացառվում, որ 2-3 տարի հետո հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կրկնակի անգամ բարձրանա: Հենրիկի գլխավոր խնդիրը մարզչի առաջադրանքները կատարելն է: Դորտմունդը բաց ֆուտբոլ է խաղում, և այս տարբերակը Հներիկին ավելի է համապատասխանում, քան «Լիվերպուլը» և Անգլիան»,-նշել է փորձագետը:
«Ի դեմս Մխիթարյանի` «հանքափորները» կկորցնեն թիմի «Ոսկե ձայնին»: Հիշե՛ք, թե ինչպես նա երգեց Գայտանայի հետ: Բացի դա, հեռանում է հետաքրքիր մականունով խաղացողը: «Կիրշա» մարզաբազայում ապրելու պատճառով նրան անվանում են «Մարզաբազայի նախագահ»,-գրում է կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում