Վերջ. Մխիթարյանն ու հայ ֆուտբոլասեր հասարակությունը կարող են հանգիստ «շունչ քաշել»
Սպորտ
Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիկ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ. գրում է գերմանական «Kicker» պարբերականը: Այս տեղեկությունը հաստատում է UEFA–ի պաշտոնական կայքը։
Հայ կիսապաշտպանի աշխատանքային համաձայնագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականը։
Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը կազմել է 25 միլիոն եվրո: Նշենք, որ այս գումարը ռեկորդային է: Գերմանական ակումբն այսքան շատ գումարը վճարել է միայն Մարսիո Ամորուզոյի տրանսֆերի համար` 21,5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Bild-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն արդեն բուժզննում է անցել Դորտմունդի «Բորուսիայում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում