Ավտոմեքենան շրջվել է ձորակը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 9-ին՝ ժամը 06։29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի էլ. ցանցի դիմաց ավտոմեքենան շրջվել է ձորակը և այրվում է. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ Արծվի արձանի մոտակայքում, «Ֆոլկսվագեն» մակնիշի 35 LD 471 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի:
Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ն. Հակոբյանը տեղափոխվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան