«Շախտյորը» պաշտոնապես հրաժեշտ տվեց Մխիթարյանին
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորը» և Դորտմունդի «Բորուսիան» ընդհանուր հայտարարի են եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի տեղափոխության հարցի շուրջ:
Դոնեցկյան թիմի պաշտոնական կայքը հայտնում է, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 27,5 մլն եվրո:
«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Հենրիկին «Շախտյորում» անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություն է մաղթում», -գրում է կայքը:
Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորին» է միացել 2010-ի օգոստոսի 30-ին: Դոնեցկյան թիմի կազմում անցկացրել է 106 խաղ և հեղինակել 46 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում