«Սպարտակը» պատրաստ է նոր մրցաշրջանին. Յուրա Մովսիսյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը championat-ին տված հարցազրույցում նշել է.
«Համոզված եմ «Սպարտակը» պատրաստ է նոր մրցաշրջանին: Կարծում եմ, որ և' ֆիզիկապես, և' հոգեպես պատրաստ ենք առաձին խաղերը լավ անցկացնելուն: Ես երբեք չեմ կանխորոշում, թե որքան գոլ պետք է խփեմ, քանի որ կարող է և չկարողանամ հասնել նպատակին, ինչը կտխրեցնի: Պարզապես ձգտելու եմ այնքան շատ գոլ հեղինակել, որքան հնարավոր է ,և նման կերպ օգնել ակումբիս: Ամենակարևորը ոչ թե ֆուտբոլիստի անհատական հաջողություններն են, այլ թիմինը: Հուսով եմ, որ «Սպարտակը» այս մրցաշրջանում հաղթանակներ կտոնի և վերջապես կհասնի իր նպատակին: Չէ որ երբ թիմը հաղթում է, բացառձակ կարևոր չէ, թե ով է գոլ հեղինակում:
Ֆուտբոլիստները միշտ էլ որոշակի ճնշում են զգում` կապված մրցակցության հետ, և հիմնական կազմի համար պաքարում: Սակայն ես չեմ վախենում մրցակցությունից: Էմենիկեի հետ մրցակցությունը միայն ուժեղ է դարձնում և' ինձ, և' նրան, իսկ թիմի վրա սա միայն դրական ազդեցություն կունենա: Սա բացարձակ առողջ մրցակցություն է: Ինձ դուր եկավ միացյալ մրցաշարը՝ խաղալ այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսիք են Կիևի «Դինամոն» և «Շախտյորը», հաճելի է: Սա երկրպագուներին երաշխավորում է դիտարժան խաղեր: եթե մեզ հաջողվի երբևէ կրկին մասնակցել նման մրցաշարի, կարծում եմ՝ «Սպարտակը» առանց կասկածի կկարողանա հաղթել»,- նշել է Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում