Ագուերոն «Սիթին» կփոխի «Բարսայի» հետ
Սպորտ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հնարավոր է՝ տեղափոխվի կատալոնյան «Բարսելոնա»:
Ինչպես տեղեկացնում են իսպանական պարբերականները, ֆուտբոլիստի գործակալի և կատալոնյան ակումբի ղեկավարության միջև արդեն սկսվել են բանակցությունները:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»:
Ագուերոն «Սիթիի» կազմում անցկացրել է 64 խաղ և հեղինակել 35 գոլ:
2006-2012թ.-ին հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում