Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը ռեկորդային էր հայկական ֆուտբոլի և «Բորուսիայի» համար
Սպորտ
Ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի տեղափոխությանը հարցը: Պաշտոնապես հայ կիսապաշտպանը դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ:
Մխիթարյանի տրանսֆերի դիմաց Դորտմունդյան թիմը Ուկրաինայի չեմպիոնին վճարեց 27,5 մլն եվրո, ինչը «Բորուսիայի» պատմության մեջ ռեկորդային է: Տրանֆերային այս գումարը ռեկորդային է նաև հայկական ֆուտբոլում:
Արդյունքում Հենրիկ Մխիթարյանը դարձավ հայակական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:
Գերմանական ակումբը տրանսֆերային այս պատուհանին տրամադրել էր 50 մլն եվրո, որի կեսից ավելին տրամադրեց Ուկրաիանայի առաջնության լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար: Մխիթարյանը դարձավ գերմանիայի փոխչեմպիոնների վերջին տրանսֆերային ձեռքբերումը այս ամռանը: «Բորուսիան» ամռանը ձեռք բերեց նաև Պապաստատոպուլոսին և Օբամեյանգին:
Ստորև կարող եք դիտել «Շախտյորի» կազմում 2012/13 մրցշարջանում Մխիթարյանի հեղինակած բոլոր գոլերը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում