Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասին Ֆինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» 

Վթար «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում, որը փորձում էին թաքցնել (տեսանյութ)

Հայաստան

2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաև հունիսի 26-ին այցելել Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, բնապահպանները երեկոյան ժամը վեցից հետո հասնում են հանքավայրի տարածք և ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, մեր կարծիքով, ճիշտ չի կառուցված և գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:

Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է մի աղետալի վիճակ. պլաստիկե խողովակաշարը, որի միջով հոսում է լեռնային գետը, վարարման պատճառով մի քանի տեղից պայթել է, և ջուրը հոսել-լցվել է պոչամբարի մեջ: Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այս ամենի մասին բնապահպանները անմիջապես ահազանգում են Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Բնապահպանների ահազանգից հետո միայն ԱԻՆ-ը հայտարարություն է տարածում վթարի վերաբերյալ, ինչից հետո հետո լրատվական կայքերում հրապարակվում են նյութեր http://www.aravot.am/2013/06/29/260213/ որոնց մեջ «Լեռ-էքս» ՍՊԸ-ի աշխատակիցները հերքում են պոչամբարից թափոնաջրերի արտահոսք լինելու փաստը՝ նշելով որ «հունիսի 25-ին գետի ջրի պլաստմասե խողովակաշարը պայթել էր, բայց … արտահոսած գետի մաքուր ջուրը ոչ թե լցվել էր պոչամբար և պոչերի հետ միասին արտահոսել դեպի Գեղի գետ, այլ առանց թափոնաջրերին խառնվելու էր լցվել գետը՝ առանձին կառուցված խողովակաշարի միջոցով»: Իսկ ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նշել է, որ նմուշառում են վերցրել Գեղի գետից՝ ավելացնելով, որ հաջորդ օրը դեպքի վայրում կատարած ուսումնասիրությունից հետո այդպես էլ պոչամաբարից արտահոսքի դեպք չեն արձանագրել:

Մեր այցելության պահին նկարահանած տեսանյութում ակնհայտ երևում է, որ գործող պոչամբարի մեծ մասը լցված է գետի ջրով' ինչն ակնհայտորեն խողովակաշարի՝ 4-5 տեղից պայթյունի հետևանք է: Այդ խողովակաշարը գտնվում է պոչամբարից ավելի բարձր նիշի վրա, և բնականաբար վթարի հետևանքով արտահոսած ջուրը այլ տեղ չուներ լցվելու, բացի պոչամբարից: Իսկ պոչամբարի պատվարի ներքևի մասում տեղադրված խողովակից դուրս է գալիս ոչ թե «նորմայի սահմաններում» ջուր' ինչպես պնդում են պատասխանատուները, այլ թափոնաջուր, որն էլ նորից գնում-լցվում է գետը: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները նմուշառում պետք է կատարեին ոչ թե Գեղի գետում, այլ հենց այդ խողովակից դուրս եկող ջրում: Իսկ թե ե՞րբ է իրականում տեղի ունեցել վթարը և ի՞նչ է կատարվել կոնկրետ վթարի պահին, դժվար է ասել, քանի որ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից բացի այլ ականատեսներ չկան: Սակայն դեպքերի ընթացքի տրամաբանական վերլուծությունը և մեր կողմից տարածքի տեղազննումը հուշում են, որ եթե տեղի է ունեցել գետի այնպիսի հզոր հորդացում, ինչի հետևանքով մի քանի տեղից պայթել է խողովակաշարը, ապա դժվար թե այդ հարվածին դիմանար պոչամբարի թույլ հողային պատվարի վերին հատվածը: Եթե նույնիսկ պատվարը դիմացել է այդ հարվածին և չի պատռվել (ինչը քիչ հավանական է), ապա ակնհայտ է, որ ջրի այդպիսի զանգվածի' պոչամբար լցվելու հետևանքով կատարվել է թափոնաջրերի մակարդակի բարձրացում, և դրանք հոսել են պատվարի վրայով դեպի ներքև: Դրա մասին են վկայում նաև պոչամբարի պատվարի վերին շերտը, որը ծածկված է հոսած թափոններով, պատվարի կենտրոնական մասի թաց հատվածը, որը ակնհայտ տարբերվում է կողային չոր մասերից, ինչպես նաև հենց պատվարի մոտ կանգնած էքսկավատորն ու տարածքում առկա մնացած շինարարական տեխնիկան, որոնք ամենայն հավանակությամբ օպերատիվ կերպով թաքցրել են են վթարի իրական հետևանքները:

Վթարի մանրամասները՝ տեսանյութում։

Վերոնշյալի հետ կապված հարկ է նշել խիստ կարևոր 3 հանգամանք.

1. Ու՞նի արդյոք այդ պոչամբարը փորձաքննություն անցած նախագիծ, և ո՞ր պետական լիազոր մարմինն է թույլ տվել, որ լեռնային հզոր գետը դրվի բարակ պլաստիկե խողովակաշարի մեջ, իսկ պոչամբարի պատվարի ներքևում տեղադրված խողովակից դուրս եկող թունավոր թափոնաջրերը' առանց մաքրվելու լցվեն գետի մեջ, ինչը մեր կարծիքով անթույլատրելի է, քանի որ պոչամբարը պետք է գործի կամ ջրի շրջանառու համակարգով, կամ էլ պետք է ունենա մաքրման կայան:

2. Եթե հավատանք աշխատակիցների խոսքերին, վթարը տեղի է ունեցել բնապահպանների այցից մեկ օր առաջ, որի հետևանքները դեռևս չեն էլ վերացվել, ինչո՞ւ հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները չեն դադարեցվել և դեռ շարունակվում էին, երբ բնապահպանները գտնվում էին դեպքի վայրում:

3. «Լեռ-էքս» ՍՊԸ-ն վթարի մասին չի ահազանգել ԱԻՆ կամ պետական այլ մարմնի, ինչը ստիպում է ենթադրել, որ փորձ է արվել կոծկել վթարի փաստը և թաքցնել իրական հետևանքները, կամ սա պարզապես խոսում է նմանատիպ վթարների նկատմամբ մասնավոր ընկերությունների ունեցած հանցավոր անտարբերության մասին: Իսկ պետական մարմինների կողմից կատարվածին մինչ այս պահը ոչ համարժեք գնահատակններ տալը վկայում է, որ ցանկություն չկա պարզելու, թե ինչո՞ւ է թաքցվել վթարի փաստը, ի՞նչ վնաս է հասցվել բնությանն ու շրջակա միջավայրին, ո՞վ է կատարվածի պատասխանատուն և ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն մեղավորները: Ավելին, ստացվում է, որ եթե բնապահպաններն այդ օրերին չլինեին Սյունիքում, հանրությունը այդպես էլ չէր տեղեկանա կատարվածի մասին:

ՀԲՃ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանություն նախարարություն' պարզելու համար թե ինչ նախագծերի հիման վրա է աշխատում Հանքասարի հանքավայրը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարները, որպեսզի հնարավոր լինի իրականացնել մասնագիտական վերլուծություն: Մինչ այդ սպասում ենք այս վթարի վերաբերյալ պետական մարմինների համապատասխան արձագանքին:

Ընդհանրապես Սյունիք կատարած մեր այցը մեկ անգամ ևս փաստեց, որ Հայաստանի կառավարությունը չի իրականացնում հստակ մշակված բնապահպանական քաղաքականություն, իսկ վերահսկողությունն այդ ոլորտում իսպառ բացակայում է:

Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) համակարգող խորհուրդ

Եղիա Ներսեսյան, Մարիամ Սուխուդյան, Սյուզի Պետրոսյան, Աննա Աղլամազյան, Լևոն Գալստյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
Ամենադիտված