Սաակաշվիլին գովել է Պուտինի ցուցաբերած հարգանքը Վրաստանի հանդեպ
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ ռուսական ղեկավարությունը իր հանրապետությանը որոշակի հարգանքով է վերաբերվել։ Այս մասին գրում է newsgeorgia-ն: Միաժամանակ, Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել Վրաստանի նկատմամբ ռուս սպառողների վերահսկողության նախագահ Գենադի Օնիշենկոյի ցուցաբերած վերաբերմունքի մասին, որի ղեկավարած գերատեսչությունից էլ կախված է վրացական գինու Ռուսաստան մատակարարման հարցը:
«Ես ուզում եմ այսօր խոստովանել, որ Պուտինը մեր հանդեպ մեծ հարգանքով էր վերաբերվում: Նա դիտարկում էր մեզ իբրև թշնամու, և մենք դա գիտենք։ Իսկ ինչպե՞ս է այսօր մեր հանդեպ իրեն պահում Օնիշենկոն: Իսկ ինչու՞ այդպես: Որովհետև մենք գլուխը բարձր պահած երկիր էինք, քանի որ մենք միջազգային մեծ աջակցություն էինք ստանում»,-նշել է վրաց նախագահը:
Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ Վրաստանի կշիռը Ռուսաստանի համար հիմա նվազել է: «Մեզ կցել են ավելի ցածր մակարդակի մի պաշտոնյայի՝ Օնիշենկոյին, ով պարբերաբար ապտակներ է հասցնում Վրաստանին»-, ասել է նա:
Թե կոնկրետ ո՛ր հայտարարություններն են առաջ բերել Սաակաշվիլիի զայրույթը, կայքը չի հստակեցնում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան