«Բորուսիան» Մխիթարյանի համար մեծ առաջընթաց է. Վարդան Մինասյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է Հենրիկ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա».
«Առաջին հերթին, սա նրա համար մեծ առաջընթաց է: Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ ակումբ է, սակայն դժվար է Գերմանիայի և Ուկրաինայի առաջնությունները համեմատել: Ակնհայտ է, որ Գերմանիայի առաջնությունը ավելի ուժեղ է: Ինչ վերաբերվում է թիմի խաղաոճին, կարծում եմ, որ Մխիթարյանը ամբողջովին համապատասխանում է «Բորուսիային»: Նա ունակ է այնտեղ խաղալու: Բացի դա, մեծ նշանակություն ունի նաև մարզիչը: Կարծում եմ՝ Յուրգեն Կլոպը ժամանակի լավագույն մասնագետներից է: Նրանք, ովքեր խաղում են այս մարզչի ղեկավարության ներքո, հասնում են այն ամենին, ինչ ցանկանում են: Մխիթարյանը ունի մեծ պրոֆեսիոնալիզմ: Նա միշտ իր առջև նպատակներ է դնում և գնում դեպի դրան: Նա շատ աշխատասեր է, միշտ հասնում է նրան, ինչ ցանկանում է: Հենրիկը ունի արագություն, դրիպլինգ, ունի ֆիզիկական տվյալներ, խաղային մտածելակերպ»,-Մինասյանի խոսքերը մեջբերում է championat.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում