Մխիթարյանին ձեռք բերելը այնքան էլ հեշտ չէր. «Բորուսիայի» գործադիր տնօրեն
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն գոհունակություն է հայտնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը գնելու վերաբերյալ. տեղեկացնում է գերմանական մամուլը.
«Պետք է ասեմ, որ տրանսֆերային այս գործարքը շատ բարդ էր իրականացնել: Սակայն մենք անշուշտ ցանկանում էինք Մխիթարյանին տեսնել մեր թիմում և կարողացանք հասնել մեր նպատակին», -նշել է Վատցկեն:
Գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը իր հերթին հայտարարել է.
«Ուրախ ենք, որ կարողացանք ձեռք բերել նման ուժեղ խաղացողի»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան