Վարուժան Հակոբյանը հաղթեց Համաշխարհային օփենում
Սպորտ
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում ավարտված Համաշխարհային օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:
Նույնպիսի արդյունք ունեին ևս ինը գրոսմայստեր: Լրացուցիչ գործակիցներով ամենաբարձր ցուցանիշներով երկու մասնակիցների՝ Հակոբյանի և կուբացի Յունիեսկի Քուեզադայի միջև անցկացվեց «մահվան» պարտիա: Հայ շախմատիստը սևերով ոչ ոքի խաղաց և ճանաչվեց մրցաշարի հաղթող. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում