Հայ շախմատիստները միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու):
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից' գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնից (Իսրայել), տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում