Չեմ համեմատի Մխիթարյանին Գյոտցեի հետ. Սալենկո
Սպորտ
Կիևի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օլեգ Սալենկոն անդրադարձել է Հենրիկ Մխիթարյանի տեղափոխությանը Դորտմունդի «Բորուսիա»:
«Շախտյորը» հարձակվողական ոճի շատ հիանալի խաղացողներ ունի: Դեռևս դժվար է ասել, թե որքան լուրջ հետևանք կթողի Մխիթարյանի հեռանալը դոնեցկյան թիմից: Կարևորը, որ Մխիթարյանն իր դիրքում խաղա և հարձակման համար ազատ գոտիներ ունենա: Յուրգեն Կլոպը մեծ մարզիչ է: Կարծում եմ` նա գիտի, թե ինչպես ճիշտ օգտագործել Մխիթարյանին: Հենրիկին և Գյոտցեին չեմ համեմատի, նրանք տարբեր խաղացողներ են: Կարծում եմ` Մխիթարյանի համար Իսպանիայի առաջնությունը լավագույն տարբերակն է, չնայած խաղային առումով «Բորուսիան» այնքան էլ գերմանական ակումբ չէ»,-Սալենկոյի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում