Էլ Կլասիկոների օրերը հայտնի են
Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է 2013/14 մրցաշրջանի օրացույցը:
Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 17-ին և 18-ին:
Առաջին տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Լևանտեին», փոխչեմպիոն «Ռեալը» «Սանտիագո բերնաբեուում» կհյուրընկալի «Բետիսին»: Հայտնի են նաև առաջնության Էլ կլասիկոների օրերը: «Բարսա»- «Ռեալ» դիմակայությունները տեղի կունենան հոկտեմբերին և մարտին:
Առաջին Էլ կլասիկոն տեղի կունենա 10-րդ տուրում՝ հոկտեմբերի 27-ին. «Բարսան» «Նոու Կամպում» կհյուրընկալի մադրիդցիներին: Երկրորդ կլասիկոն տեղի կունենա 29-րդ տուրում՝ մարտի 23-ին. կատալոնացիները «Արքայական ակումբին» կհանդիպեն «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում