Էմմին, Էրիկը, Սոնան և այլոք բարի ճանապարհ են մաղթել Մաշա Մնջոյանին (ֆոտո)
Հասարակություն
«Նոր ալիք-2013»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մաշա Մնջոյանին հաջողություն ու բարի ճանապարհ մաղթելու նպատակով օրերս «Yans» ակումբում համերգ էր կազմակերպվել, որի շրջանակում երգել են Էմմին, Էրիկը, Սոնան, Սուրենը, Մհերը եւ Արմանը, նախորդ տարիների հայ մասնակիցներն ու, իհարկե, այս տարվա հերոսուհին՝ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը:

Երեկոյի բացումն արել է մրցույթի 2003 թվականի մասնակից Էմմին` Մաշային մաղթելով բարի ճանապարհ եւ համբերություն, 2005-ին Հայաստանը ներկայացրած ռուսաստանաբնակ Արման Գրիգորյանի ելույթին հաջորդել է 2008-ի մեր մասնակից Մհերի կատարումը: Մնջոյանին հաջողություն է մաղթել նաեւ «Նոր ալիք-2010»-ի հաղթող Սոնա Շահգելդյանը, 2011-ին «Հանդիսատեսի համակրանքին» արժանացած Էրիկը եւ 2012-ի մասնակից Սուրեն Առուստամյանը եւս ներկաների համար կենդանի նվագակցությամբ կատարել են երկուական երգ:

Մրցույթի փորձերին մասնակցելու համար հուլիսի 12-ին Մաշան օպերատորի, Իրինա Վարդանյանի եւ Սյուզի Շահբազյանի հետ կմեկնի Յուրմալա, այնուհետեւ նրանց կմիանա սատարող թիմը, որի կազմում կլինեն Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը եւ ուրիշներ, լատվիական քաղաքից օրագրերը կվարի Սյուզի Շահբազյանը, իսկ երկրի հիթը` Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը», Մաշան կկատարի Էրիկի հետ:

18-ամյա Մաշա Մնջոյանը, կիսաեզրափակչից ծանոթ լինելով մրցակիցներին, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն թեժ մրցակցություն է սպասվում. «Իսկապես ուժեղ մասնակիցներ կան, բայց իմ գերնպատակը ոչ թե հաղթելն է, այլ Հայաստանը պատվով ներկայացնելը: Շատ պատասխանատու է երգել այսպիսի մեծ մրցույթին, չնայած` «Մանկական Եվրատեսիլ-2008»-ին որպես բեք-վոկալիստ երգել եմ Մոնիկա Մանուչարովայի հետ: Ուզում եմ շատ լավ երգել ու լավ տպավորություն թողնել»:

Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան