Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Ամեն գեղեցիկ բանից էլ լաց եմ լինում. «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերասաններից՝ Օմար Շարիֆ

Գիտություն և Մշակույթ

Իմ իմաստուն աստղերին հիշելիս… Երեք տարի առաջ «Ոսկե Ծիրան» փառատոնը հարգանքի տուրք մատուցեց ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր, մեծ հայ Անրի Վերնոյին: Այդ առիթով Փարիզում հարցազրույց ունեցա աշխարհահռչակ դերասան Օմար Շարիֆի հետ, ով պատմեց Վերնոյի ու մի քիչ էլ իր մասին: Հարցազրույցը ցուցադրվել է Հանրային հեռուստատեսությամբ 2010-ի ամռանը:

ՕՄԱՐ ՇԱՐԻՖ. ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐԸ, ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԻՆՈՅԻ ԱՍՏՂԸ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ԻՄԱՍՏՈՒՆԸ

- Ձեր կարիերայի ընթացքում հանդիպել եք բազմաթիվ հեղինակավոր ռեժիսորների հետ, բայց Անրի Վերնոյի հետ համագործակցությունը վերածվեց մեծ բարեկամության պատմության…

- Մենք, ասես, երկվորյակ եղբայրներ լինեինք: Վերնոյը նման էր իմ երիտասարդությանը: Այնպիսին էր, ինչպիսին ինքս եմ: Ունեինք նույն աշխարհընկալումը, նույն շռայլությունը` տալ մարդկանց այն, ինչ ունենք: Կյանքիս լավագույն տարիներն եմ անցկացրել Անրիի հետ: Մենք միշտ մնացինք բարեկամներ:

- Ինչու՞ նա հենց Ձեզ վստահեց իր հոր դերը «Մայրիկ» ֆիլմում:

- 1970-ին նկարահանում էինք «Կողոպտիչները» ֆիլմը Բելմոնդոյի մասնակցությամբ: Նկարահանման հրապարակում մոտեցավ ինձ, թե Մի օր է նկարելու եմ Թուրքիայից տեղահանված ընտանիքիս պատմությունը: Կցանկանայի, որ դու խաղաս հորս դերը՚: Դա 1970-ին էր: Ասացի` լա’վ: 1990-ին զանգահարեց, թե նկարահանում եմ ընտանիքիս պատմությունը, ուզում եմ դու’ լինես հայրս… Քսան տարի պահանջվեց, որ նա ինձ ասի՝ արի’, խաղա հորս դերը: Դա ճիշտ ընտրություն էր. Այն ժամանակ տարիքով էի, նրա հայրն էլ էր տարիքն առած, երբ Ֆրանսիա եկավ:

- Հեշտությա՞մբ մտաք հայկական ընտանիքի հոր կաշվի մեջ:

- Ես մեծացել եմ Եգիպտոսում, որտեղ այն ժամանակ շատ հայեր կայինն: Հայ ընկերներիս հետ շատ էի խաղում, հատկապես` բիլիարդ: Միասին էինք խաղում, միասին ապրում: Նասերի գալուց հետո հայերը սկսեցին կամաց-կամաց լքել Եգիպտոսը:

- Վերնոյը «դժվա՞ ր» ռեժիսոր էր, ինչպես անում են:

- Նա իրեն համարում էր արեւելքցի, ոչ թե արեւմուտքցի: Ես էլ եմ Արեւելքից, եւ դա հեշտացնում էր մեր գործը: Նա ինձ միշտ տանում էր Փարիզի հայկական ռեստորան, ասում էր' սա կե’ր այս մեկը' ոչ: Այնքան շատ եմ հայերի հետ շփվել, թվում է' հայկական արյուն ունեմ: Երբ երիտասարդ էի հայերեն արտահայտություններ էլ գիտեի' եկուր հոս…/ ժպտում է/ :
Բայց ռեժիսորները հաճախ նյարդային մարդիկ են, բռնկուն …

Մեծ սիրտ ուներ Անրի Վերնոյը, շա~տ մեծ սիրտ: Մեծահոգի էր: Պաշտում էր մարդկանց, հատկապես, նրանց , ում հետ աշխատում էր: Նկարահանման հրապարակում բոլորը նրա ընտանիքի անդամներն էին: Կլաուդիա Կարդինալեին նա համարում էր իր ընտանիքի անդամ: Տեխնիկական աշխատողները, լուսանկարիչները, բոլորը, ովքեր աշխատում էին, նրա ընտանիքն էին:

- Մինչեւ Վերնոյի հետ աշխատելը, ի՞նչ գիտեիք նրա մասին:

Երեխա ժամանակ Եգիպտոսում նայում է Վերնոյի ֆիլմերը: Դե նա շատ վաղուց է աշխատում: Կահիրեում ֆրանսիական կինոթատրոն ունեինք, որ կոչվում էր ՙՍինեմա ֆեմինէն: Ամեն երկուշաբթի գնում էի, որովհետեւ այդ օրը ծրագիրը փոխվում էր: Ժամանակ առ ժամանակ Վերնոյի ֆիլմերից էր լինում: Միշտ մտքիս մեջ ճանաչել եմ Վերնոյին: Ու երբ հանդիպեցի, երջանիկ էի, որովհետեւ ամերկացի ռեժիսորների, անգլիացիների, ֆրանսիացի հետ ինձ կատարելապես լավ չեմ զգում . մշակույթները տարբեր են: Այնինչ Վերնոյի հետ ինձ զգացի, որպես համերկրացի:

- Ազնավուրն ասում է` ինքը հարյուր տոկոսով ֆրանսիացի է եւ հարյուր տոկոսվ հայ: Վերնոյը իրեն ավելի շատ ֆրանսիացի՞ էր համարում, թե՞ հայ:

- Մեր հարաբերությունների ամբողջ ընթացքում, նա ինձ հետ անընդհատ խոսում էր իր ընտանիքի մասին: Ափոսում էր` ընտանիքի հետ անարդար վարվելու համար: Անրին, երբ եկել է Ֆրանսիա, երեխա է եղել: Ազգային ողբերգությամբ փոքրիկին չբարդույթավորելու համար ծնողները ցանկացել են, որ նա ֆրանսիացի դառնա, ինտեգրվի ֆրանսիացի ժողովրդին: Արել են ճիշտ այնպես, ինչպես ֆիլմում. հագցրել են լավագույն հագուստները, որպեսզի դպրոցում ավելի լավ հագնված լինի, քան մյուս ֆրանսիացիները եւ այլն... Եվ… Անրին դարձավ ֆրանսիացի. փոխեց ազգանունը ու դրա համար հետո զղջում էր : «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ավարտին խոստովանեց. «Ափսում եմ, որ փոխել եմ ազգանունս»: Ուզում էի հայ լինել եւ ես հայ եմ՚: Տարիքի հետ նա նորից հայացավ, դարձավ ավելի հայ, քան բոլոր հայերը: Երբ արդեն ծեր էր, մոտ էր կյանքի վերջին, ուզում էր հայ լինել, միմիայն հայ:

- Պարոն Շարիֆ, մոտ մեկ դար է՝ Թուրքիան ժխտում է ցեղասպանության փաստը…

- Թուրքերին գրգռում է «ցեղասպանություն» բառը: Դա սարսափելի բառ է: Ճիշտ է, որ դա ցեղասպանություն էր… բայց այսօր հարցրեք գերմանացիներին՝ ցեղասպանությո՞ւն են գործել: Կասեն՝ ոչ, ոչ, ուրիշ ժամանակաշրջան էր, Հիտլերն էր, ես ինչ գիտեմ՝ ինչ էր… Միշտ արդարացումներ են գտնում, որովհետեւ այդ բառը շատ- շատ ծար է տանել, դրա համար էլ մերժում են: Բոլորը, ովքեր ցեղասպանություն են գործել, ժխտում են: Ռուանդայում եղավ ցեղասպանություն, այժմ Սուդանում ցեղասպանություն է, բաց չեն ընդունում այդ բառը: Ոչ մեկ չի ընդունում: Չնայած ցեղասպանություն իրականացրել են, չեն ուզում ասել ցեղասպանություն:

- 78 տարեկանում շարունակում եք նկարահանվել, Ձեր մոտեցումները ռեժիսորների հանդեպ փոխվե՞լ են:

Տարիքի հետ բոլորս էլ փոխվում ենք: Երբ սկսեցի նկարահանվել, քսանմեկ տարեկան էի: Առաջին ֆիլմը, որում խաղացել եմ նկարահանվել է հիսուներեք թվականին եւ պաշտոնապես ներկայացվել Կաննի փառատոնում: Դա Յուսեֆ Շաիմի ֆիլմն էր: Եվ հիսուներեք թվականից մինչեւ օրս չեմ դադարել աշխատել, ամեն տարի նկարահանվում եմ: Ինչքա՞ն է անում. արդեն հիսույոթ տարի է՝ աշխատում եմ: Ես էլ եմ ծերանում, մոտեցումներն էլ են փոխվում:

- Սկզբունքները, որոնցով ընդունում կամ մերժում եք նկարահանման առաջարկները:

- Երկու մոտեցում ունեմ. կամ լավ ֆիլմ եւ թքած ունեմ վճարում են, թե ոչ, կամ էլ ոչ այնքան լավ ֆիլմ, բայց շատ վճարեն:
Ընտանիքի՞ հետ եք ապրում:

Հյուրանոցներում եմ ապրում: Տուն չունեմ: Շատ ընկերներ չունեմ: Անընդհատ ճամփորդում եմ: Որդիս հիսուներեք տարեկան է: Երեք թոռ ունեմ: Մեկը քսանյոթ տարեկան է, մյուսը' տասը, մեկն էլ' մեկ տարեկան երկու ամսական: Տղաս նախ ամուսանացավ հրեա լեհուհու հետ, հետո կաթոլիկ չեխ կնոջ, նրանից բաժանվեց, ամուսնացավ մահմեդական եգիպտուհու հետ, հիմա բաժանվել է, ամուսնացել ուղղափառ ռուս հետ: Այդ բոլոր կրոնների ու ազգերի թոռնիկներ ունեմ: Մեծ թոռնիկս Հոլիվուդում է, դերասան է դառնալու: Եգիպտոսում եգիտուհու որդին է, դեռ փոքրիկ ռուսն էլ կա:

- Դուք ծնվել եք կաթոլիկ ընտանիքում, բայց հետո դավանափոխ եք եղել. իսլամ եք ընդունել եգիպտոսցի դերասանուհի Ֆաթեն Համամայի հետ համուսնանալու համար: Այսօր ի՞նչ նշանակություն ունի կրոնը ձեր կյանքում:

- Ես չեմ հավատում: Հեռու եմ այն մտքից, թե ավելի լավ է մահմեդական լինել, ավելի լավ է քրիստոնյա լինել, ավելի լավ է լինել հրեա, լինել ուղղափառ… Բոլորն ինձ համար հավասար են: Մարդիկ, որոնք, սիրալիր չեն, վատն են, նրանց չեմ սիրում անկախ կրոնից, մարդիկ , ովքեր բարեհամբույր են, սիրում եմ: Ձեզ չեն հարցրել, ուզու±մ եք հայ ծնվել: Այդպես է ստացվել … Ես ծնվել եմ իմ եգիպիտոսցի կաթոլիկ ծնողներից: Նրանք շատ հավատացյալ էին, ոչ մի պատարագ բաց չէին թողնում, է հետո՞...

- Ո՞ր պահին կրոնը կորցրեց նշանակությունը եւ ինչո՞ւ:

- Երբ սկսեցի կրոն սովորել, դպրոց էի գրում հոգեւոր եղբայրների մոտ: Խոստովանություն էի անում, եւ դա ինձ նյարդայնացնում էր, որովհետեւ քահանան չափից ավելի հետաքրքրասեր էր: Նրան ասում էի մեղքերս, իսկ նա համառում էր' ինչպե±ս, քանի± անգամ, ես ինչ իմանամ ինչ… Խայտառակություն էր: Երեխա էի: Իմ ժամանակ առաջին հաղորդությունն անում էին յոթ -ութ տաերկանում: Ինձ թվում էր քահանան ինձ շոռում է, ինձ լավիկն է համարում:

-Ի՞նչ կարծիքի եք Ֆրանսիայում մահմեդականների գլխաշորերը արգելելու որոշման մասին:

- Գլխաշորը վատ բան չէ, եթե իհարկե չեն ծածկում ամբողջ դեմքը: Իսկ բուրկային կողմ չեմ. չենք կարող ապրել առանց իմանալու, թե ո՞վ է մեր դիմաց կանգնած: Գուցե ծպտված տղամարդ է, գուցե ահաբեկչ է: Նորմալ է , երբ ասում են` չի կարելի ամեն ինչ ծածկել: Ժամանակին, ասենք յոթերդ, ութերորդ դարերում գուցե բոլորը այդպես էին հագնվում, թեեւ գիտեմ, որ այդպես չի եղել, որովհետեւ ծանոթ եմ Ղուրանին, եւ Ղուրանի համաձայն, բուրկան պարտադիր չէ: Գլխաշորը խորհուրդ է տրվում, բայց բուրկան, այսինքն' դեմքը ծածկելը ամենեւին պարտադիր չէ: Ծածկել դեմքը այսօր, երբ կան հարձակումներ, երբ կան մահապարտներ, երբ ռումբեր են դրվում այստեղ -այնտեղ, չի կարելի թույլ տալ: Ժամանակը փոխվում է, պետք է առաջ գնալ ժամանակի հետ: Չենք կարող այսօր նույն կերպ մտածել, ինչ Հիսուս Քրիստոսի ժամանակ, Մուհամեդի ժամանակ, կամ Աբրահամի, եթե, իհարկե, եղել է Աբրահամը: Վստահ չեմ, որ նա գոյություն է ունեցել:

- Պարոն Շարիֆ, կինոթատրոն գնու՞մ եք:

- Կինո չեմ սիրում: Այլեւս չեմ սիրում ֆիլմեր դիտել: Ոչ մի ֆիլմ չեմ նայում, բացի հին կինոներից, որոնք արդեն դիտել եմ տասը-տասներկու անգամ: Պաշտում եմ հին ֆիլմերը սեւ ու սպիտակ, ոչ գունավոր:

-Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- Վերջին քսանհիգ տարում ընդամենը երեք ֆիլմ եմ դիտել կինոթատրոնում: Կինո եմ գնացել երեք անգամ, որովհետեւ նախապես գիտեի, որ այդ ֆիլմերը ինձ դուր են գալու: Այդ երեքն են իմ սիրած ֆիլմերը: Տեսել եմ «Իթին», «Ամադեուսը», որովհետեւ պաշտում եմ Մոցարտի երաժշտությունը եւ հետո մի ֆիլմ, որը կոչվում է «Բիլի Էլիոթ»: Փոքրիկ տղայի մասին, է որը երազում է պարել: Աշխատում է Անգլիայի քարածխի հանքերում ու երազում պարող դառնալ:

- Ձեր վերջին ֆիլմը, որ կոչվում է «Մոռացա քեզ ասել» մի քանի շաբաթ առաջ է էկրան բարձրացել: Գո՞հ եք այդ դերակատարումից:

- Դերը հետաքրքիր էր, քանի որ ինձ էլ շատ է անհանգստացնում ալցհեյմերը, որն ավելի ու ավելի է տարածվում: Ու քանի որ ֆիլմը նվիրված էր այդ հիվանդությանը, հետաքրքրեց: Միշտ վախեցել եմ, որ օրերից մի օր ինքս էլ կհիվանդանամ ալցհեյմներով: Օրինակ, ես հիմա մոռանում եմ մարդկանց անունները...

- Դուք Արեւելքից եք եւ շատ գեղեցիկ կարիերա եք արել Արեւմուտքում: Ինքներդ ձեզ համար ջնջե՞լ եք սահմանները Աեւելքի ու Արեւմուտքի միջեւ:

- Անձնապես այո’: Ամբողջ ժամանակ ճամփորդել եմ, գնացել եմ բոլոր երկրները: Ամեն դեր խաղացել եմ, խաղացել եմ գերմանացի նասցիստ գտնդապետի դեր, խաղացել եմ ռուսի դեր ' Դոկոտր Ժիվագո: Բոլոր ազգերին խաղացել եմ:

- Հիշեցիք դոկտոր Ժիվագոյին: Ձե՞ր մեջ էլ է ապրում պոետը: Ռոմանտիկ ե՞ք:

Ծեր եմ: Ռոմանտզիմ չմնաց հոգուս մեջ: Բայց, գիտեք, երբ ֆիլմ եմ նայում՝ հին ֆիլմ, կամ մի ուրիշ բան, որն ինձ հուզում է, լաց եմ լինում: Կինոյում ես միշտ լաց եմ լինում: Նույնիսկ, երբ տխուր չէ, լաց եմ լինում: Ամեն գեղեցիկ բանից էլ լաց եմ լինում: Երբ համերգ եմ լսում, երաժշտությունը սկսվում է՝ լավ, դասական երաժշտություն, արտասվում եմ: Երջանկությունից էլ եմ լաց լինում:

Հարցազրույցը՝ Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված