Միջնորդ Հովիկ Աբրահամյանը
Հայկական Մամուլ
Վերջերս Արտաշատում լուր տարածվեց, որ «Հայէկոնոմբանկից» վերցնում են տարածքը՝ այլ կազմակերպության փոխանցելու համար: Այս խոսակցությունները, բնականաբար, անհանգստացրին բանկի կառավարիչներին: Մանավանդ, որ 2009 թվականին Պետգույքի կառավարման վարչության հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում էր, իսկ նոր պայմանագրում, որը «Հայէկոնոմբանկը» մտադիր էր վերակնքել, նոր եւ բավականին կասկածելի դրույթ հայտնվեց:
Պայման դրվեց, որ երկու ամիս առաջ ծանուցելու դեպքում բանկը պետք է ազատի տարածքը: Զարմանալի չէ, որ բանկում տագնապ բարձրացավ: Բանկի վարչությունը տեղեկություն ստացավ Արտաշատի բաժանմունքից, որ տարածքն ուղիղ վաճառքով ցանկանում են վաճառել ուրիշի: Կասկածելով, որ իր մեջքի հետեւում մութ գործեր են արվում, «Հայէկոնոմբանկի» վարչությունն իր քայլն արեց՝ օգտվելով վարձակալի նախապատվության իր իրավունքից, դիմեց Պետգույքի վարչություն՝ տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով:
«Նախնական ինֆորմացիա ստացանք Արտաշատից, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է միջնորդել, որ ինչ-որ մեկը գնի տարածքը, բայց թե ով է գնորդը, հստակ չգիտենք,- ասում է բանկի վարչության նախագահ Արմեն Նալջյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հուլիսի 10-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը