Չեմպիոնների լիգա. «Շիրակը» երկրորդ փուլում է
Սպորտ
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Տրե Պենեն» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»:
Հանդիպումն ավարտվեց Սան Մարինոյի չեմպիոնի հաղթանակով՝ նվազագույն 1:0 հաշվով:
Միակ գոլը գրանցվեց հանդիպման մեկնարկից երկու րոպե անց. ինքնագոլի հեղինակ դարձավ Սամուել Կյերեն:
Սակայն առաջին խաղում 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ պայքարը կշարունակի Գյումրիի թիմը:
2-րդ փուլում գյումրեցիները մրցելու են Սերբիայի «Պարտիզանի» հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում