Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների #ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը «Դու խաղացիր մինչև վերջին շունչդ»․ Բարսելոնան հուզիչ ուղերձ է հղել Մեսսիին «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 1-ի 08։00-ի դրությամբ «Ռուսաստանի ղեկավարը անձամբ ցանկանում է շարունակել պատերազմը»․ Զելենսկի Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է հազարը․ ավելի քան 4,500 մարդ համարվում է անհետ կորած «Ուժեղ Հայաստան նշանակում է՝ ոչ մի փակվող դպրոց և կրթության հավասար հնարավորություն բոլորի համար»․ Սամվել Կարապետյան «Իմ դպրոցականները»․ Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել Փողը կլինի հաջողության գրավական. կենդանակերպի ո՞ր նշաններն են կարող հարստանալ սեպտեմբերի 1-ից 

Խարբերդի մանկատանը գերծանրաբեռնվածություն է

Հայկական Մամուլ

Թեպետ Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչեւ 18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար, մանկատանն այսօր ապրում են մինչեւ 35 տարեկան շուրջ 100 հոգի:

Ըստ օրենքի`18 տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները, հատկապես նրանք, ովքեր հոգեկան լուրջ խնդիրներ ունեն, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատներ, սակայն, ըստ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի , գործնականում դա անհնար է, որովհետեւ վերոնշյալ կառույցներն էլ են ծանրաբեռնված եւ ազատ տեղ չունեն:

Կարեն Անդրեասյանը հավաստիացնում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում խնդրին քաջատեղյակ են, ավելին, հնչել են առաջարկությունները ոլորտի բարելավման ուղղությամբ, սակայն որեւէ ծրագիր այդպես էլ կյանքի չի կոչվել:

Կարեն Անդրեասյանը հղում է կատարում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության» օրենքի 9-րդ հոդվածին, համաձայն որի 18 տարին լրացած եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: Մինչդեռ ոչ մի սոցիալական երաշխիք նախատեսված չէ մանկատանն ապրող չափահաս անձանց համար, եւ փաստորեն նրանք շարունակում են ապրել եւ խնամվել Խարբերդի մանկատանը:

Մանկատանն առաջացել է գերբեռնվածություն. նոր երեխաներն ավելանում են, իսկ շրջանավարտներ չկան: Մանկատանը կա նաեւ մասնագետների ու դայակների պակասի լուրջ խնդիր: Անդրեասյանը հավաստիացնում է, որ մեկ դայակը ստիպված է լինում հերթափոխով 24 ժամ խնամել մինչեւ 15-18 երեխաների, իսկ ճաշի ժամին ամբողջ անձնակազմը ներգրավվում է, որպեսզի կարողանան 286 սաներին կերակրել:

Մանկատան երեխաներից 9 հաճախում են Խարբերդի թիվ 2 ներառական դպրոց: Դա դրական ազդեցություն է թողնում երեխաների զարգացմանն ու ինտեգրմանը: Սակայն երեխաներն ուսման ընթացքում բախվում են բազմաթիվ խնդիրների: Մասնավորապես, դպրոցի ուսուցիչները վերապատրաստված չեն նման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար: Դպրոցի շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող երեխաների համար:

«Մանկատունն այսօր ունի 3 ավտոմեքենա, որոնք պետք է երեխաներին տեղափոխեն, սակայն դրանցից միայն մեկն է հարմարեցված սայլակի օգնությամբ տեղաշարժվող երեխաների համար: ՄԻՊ-ից հավաստիացնում են, որ մեքենաները չեն բավարարում, որ կարողանան բոլոր երեխաներին տանել զբոսանքի, բժշկի կամ այլ վայրեր», ասաց Կարեն Անդրեասյանըՙ հավելելով, որ մանկատունը պետք է առավել շատ օժանդակություն ստանա պետությունից, որպեսզի արդեն ճակատագրից դաժան հարվածներ ստացած երեխաների իրավունքներն ամեն քայլափոխի չխախտվեն:

Առավել մանրամասն` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների#ՈՒՂԻՂ․ Մարիա Զախարովայի ճեպազրույցը«Դու խաղացիր մինչև վերջին շունչդ»․ Բարսելոնան հուզիչ ուղերձ է հղել Մեսսիին«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության նիստինՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 1-ի 08։00-ի դրությամբ «Ռուսաստանի ղեկավարը անձամբ ցանկանում է շարունակել պատերազմը»․ ԶելենսկիՈւկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հասցրել Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է հազարը․ ավելի քան 4,500 մարդ համարվում է անհետ կորած«Ուժեղ Հայաստան նշանակում է՝ ոչ մի փակվող դպրոց և կրթության հավասար հնարավորություն բոլորի համար»․ Սամվել Կարապետյան«Իմ դպրոցականները»․ Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակելՓողը կլինի հաջողության գրավական. կենդանակերպի ո՞ր նշաններն են կարող հարստանալ սեպտեմբերի 1-ից Պետք է բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում. Պուտին Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ ՖիցոյինԷրդողանը՝ Ալիևին․ Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԿինը Նյու Յորքի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա Մեսսիի կինը, ամուսնու՝ հավաքականից հեռանալու մասին. «Մենք անսահման սիրում ենք քեզ»Հայտնի է՝ որ հասցեներում կդադարեցվի էլեկտրամատակարարումը Սեպտեմբերի 3-ից Նալբանդյան–Վարդանանց խաչմերուկում երթևեկության նոր կարգ է սահմանվումՀայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Նեպալում ջրհեղեղից զոհերի թիվը շարունակում է աճել Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը. քննարկել են խաղաղության օրակարգը Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի. ԿԳՄՍ նախարարՊայթեցման աշխատանքներ՝ Տավուշի մարզում․ ՊՆ-ն զգուշացնում էՎայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտիԵԱՏՄ անդամ են, բայց սիրտները ԵՄ է ուզում, իսկ ԵՄ-ում էլ մեզ սպասող չկա. ՇարմազանովԺամանակակից աշխարհը գիտելիքի, իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, որոնք կրթված են. Արմեն ՍարգսյանԻ՞նչ է հյուրասիրել Ալիևը Փեզեշքիանին հանդիպման ժամանակՀայաստանն ու Ուզբեկստանը պատրաստ են նոր խթան հաղորդել քաղաքական երկխոսությանը․ Փաշինյանը՝ ՄիրզիյոևինՄինչեւ 19:00-ն ջուր չի լինելու Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ նախատեսվում է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանքՀսկայական սաուդական նավթատարը կանգնեցվել է Հորմուզի նեղուցի հարավային միջանցքումԵրկաթուղիների հարցում լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ շահի և՛ Հայաստանը, և՛ չնեղացնի ռուս բարեկամներին․ Արարատ ՄիրզոյանԳիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին․ Վեհափառի ուղերձը Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել․ դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ»Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում․ «Հրապարակ»Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը «Ժողովուրդ». Փաշինյանի քավորի պաշտոնը պետք է մնա ՔՊ-ին. ընդդիմադիրները՝ փաստի առաջ «Իրավունք». Ուժեղների վիճակը մարզերում նախանձելի չէ. «Էդքան էլեկտորատ ունեին մարզերում, սաղին փակել տվին» Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել«Փաստ». Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական «Ժողովուրդ». Բիշքեկ մեկնելուց առաջ Ալեն Սիմոնյանը փորձում է «խմբագրել» Ռուսաստանի մասին իր խոսքերը «Հրապարակ»․ ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ-երում ռեւանշի գնալ, համայնքապետերին վախեցրել են «Հրապարակ»․ ԱԱԾ-ի պադվալում տեղ են բացում․ նոր կալանավորումնե՞ր են սպասվում «Իրավունք». «Չլնեմ-չիմանամ». Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին Բիշկեքից առաջ «Իրավունք». Ո՞ւմ են «կռիշավատ» անում ՔՊ–ականները Գյումրիում «Փաստ». Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը «Ժողովուրդ». Արցախի նախկին քննիչներն ու դատախազները թոշակի իրավունքի հարցում անորոշության մեջ են հայտնվել
Ամենադիտված