Ուղեվարձի թանկացումները` հօգուտ ժողովրդի
Հայկական Մամուլ
Երևանի ներքաղաքային մի քանի երթուղիներ սպասարկող 2 ընկերություն երեկ դիմել են քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն՝ առաջարկելով ավտոբուսների և միկոավտոբուսների 100 դրամ ուղեվարձը թանկացնել 50-70 դրամով:
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը թերթի թղթակցի հետ զրույցում ասել Է, որ տնտեսվսսրողների պահանջներն Էական չեն, և միայն համապատասխան քննարկումների արդյունքում պետք է որոշվի, թե տրանսպորտի ուղեվարձը որքանով կարող Է թանկանալ: Վերջնական որոշում, ըստ նրա, կլինի մի քանի օրից:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նույնպես երեկ խոսել է ուղևորափոխադրումների սակագների հնարավոր փոփոխության մասին: Այս դեպքում խոսքը վերաբերում Է միջմարզային և միջպետական երթուղիներին: Բեգլարյանն ասել է, որ նախարարությունն աշխատում Է, որպեսզի ուղեվարձի թանկացումները լինեն նվազագույն չափով՝ հօգուտ ժողովրդի:
Մանրամասները՝ «Հայկակական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը