«Բարսելոնան» համաձայնության է եկել Տիագո Սիլվայի հետ
Սպորտ
«Բարսելոնան» ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվայի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ նախնական համաձայնության է եկել:
Կատալոնյան ակումբը պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել 5 տարվա պայմանագիր. տեղեկացնում է Sport.es:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ տեղափոխության դեպքում պաշտպանը կվաստակի այնքան, որքան Չավին և Ինյեստան:
Այժմ «Բարսան» պետք է համաձայնության գա ֆրանսիական ակումբի հետ:
Ավելի վաղ Փարիզի թիմը հրաժարվում էր վաճառել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ կատալոնացիները ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 32 մլն եվրո։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում