Այսօր սկսվում է բոսթոնյան ահաբեկիչ Ջոհար Ցարնաևի դատավարությունը
ԱՄՆ
Այսօր Բոսթոնում սկսվում է ապրիլի 15-ին բոսթոնյան մարաթոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի գործով առաջին դատական նիստը:
Պայթյունների արդյունքում զոհվել էր 3 մարդ, իսկ 260-ից ավելին՝ վիրավորվել: ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները Ցարնաևին մեղադրանք են ներկայացրել 30 կետերով, որոնց թվում` «զանգվածային ոչնչացման զենք, այն է` ինքնաշեն ռումբ, օգտագործելու համար»:
Գործած հանցանքի համար Ցարնաևին սպառնում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: Դատական լսմանը ներկա են լինելու զոհվածների հարազատները. գրում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)