Կրակոցներ` Գյումրիում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Հուլիսի 9-ին` ժամը 22:50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան