Ո՞վ է առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը (տեսանյութ)
Քաղաքական
«Մարզպետ նշանակվելն ինձ համար սպասելի էր», - այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով այն հարցին, որ իր թեկնածությունը ՀՀ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ առաջադրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Վահե Հակոբյանն ասաց. «Դուք գիտեք, որ արդեն 9 տարի է, ինչ Սյունիքի մարզպետը կատարում է իր գործառույթները և, բնականաբար, ինքը կարող է կարծիք հայտնել։ Ինձ մարզպետի պաշտոնն առաջարկել է հանրապետության նախագահը. կառավարության որոշումով՝ ինձ նշանակել են Սյունիքի մարզպետ։ Այլ ընթացակարգ ես չգիտեմ», - ասաց Վահե Հակոբյանը։
Վերջինս անդրադարձավ նաև իր հոր՝ Մաքսիմ Հակոբյանի այն ցանկությանը, որ նա իր տղային ցանկանում է տեսնել նախագահի պաշտոնում.
«Իմ հայրն արդյունաբերության լավագույն հրամանատարներից մեկն է, պետության առաջին հարկատուն: Եթե նայենք ծնող-որդի հարաբերության մեջ, ցանկացած ծնողի համար իր երեխայի հաջողություններն արդարացված են: Ես այժմ կատարելու եմ Սյունիքի մարզպետի պարտականությունները և ոգևորված եմ, ուրախ եմ և փորձելու եմ առավելագույնս արդարացնել ժողովրդի ցանկություններն ու հույսերը», - ասաց նորանշանակ մարզպետը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան